Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot_20210927-084140_Facebook
A A
Քաղաքականություն

ԵՄ պատվիրակության հայտարարությունը 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։

Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին։ ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։

ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ։