Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ագարակում այգիներ են չորացել (տեսանյութ)

55  օր ոռոգման ջուր չլինելու պատճարով Ագարակում այգիներ են չորանում։  Բնակիչներն ասում  են՝ իրենց բողոքներն անպատասխան են  մնում։

Ջրային կոմիտեից ասում են՝ այգիները տարիներ շարունակ ոռոգվել են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից դուրս եկող ջրով։

Կոմիբինատի վերազինումից հետո այդ ջուրն այլեւս այգիներ չի հոսում։  Ա1+-ի  հարցմանը ի պատասխան Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից ուղարկեցին այս պատասխանը․

Տեխնիկական նախագծի շրջանակներում շահագործման է հանձնվել հետադարձ ջրամատակարարման համակարգը, ինչը զգալիորեն նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Նոր համակարգը նաև նվազեցրել է ջրի օգտագործումը 30 տոկոսով։ Այսինքն՝ կոմբինատը բաց ջրային ցիկլից անցել է փակ ջրաշրջանառության։

Ի վերջո, ե՞րբ կոռոգվեն այգիները։ Սիսիանի Ջրօգտագործողների ընկերության տնօրեն   Նաիրի  Հովհաննիսյանը հայտնեց՝  զբաղվում են  խնդրով։

Մանրամասները՝ տեսանյութում