Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Տնտեսություն

Հայկական ակնոցները՝ մոսկովյան միջազգային ցուցահանդեսում

Մոսկվայի միջազգային օպտիկական ցուցահանդեսին  մասնակցել  է նաև Հայաստանում ակնոցներ արտադրող «DANZ» ընկերությունը։

Միջազգային ճանաչում ունեցող ցուցահանդեսը հարթակ է, որտեղ հանդիպում են բժշկական օպտիկայի և արևային ակնոցների համաշխարհային բրենդների մատակարարներն ու մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվողները։ Այստեղ հնարավորություն է ստեղծվում ծանոթանալու ոլորտի թրենդներին ու նորարարություններին, ստեղծել գործարար կապեր ու գտնել նոր գործընկերներ։

Ցուցահանդեսի հիմնական ուղղություններն են՝ ակնոցների (շրջանակների) նորաձևությունը, օպտիկական լինզաները, դիագնոստիկ սարքավորումները, բժշկական օպտիկայի խնամքի միջոցները, մասնագիտացված օպտիկական հրատարակությունները և այլն։

«MIOF»–ից հայկական ընկերությունը ևս վերադարձել է նոր պայմանավորվածություններ և գործընկերներ ձեռք բերած․ նոր կնքված 13 պայմանագրերի հիման վրա ռուսական մի քանի քաղաքներում ևս հասանելի կլինեն հայկական ակնոցները։

30–ից ավելի աշխատատեղ ունեցող ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, և մինչ օրս  ակնոցներն ու ակնոցների շրջանակներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում:

Հայկական արանքանիշն այս տարվա փետրվարին մուտք է գործել ԱՄՆ շուկա, մինչ այդ սպառվում էր միայն Հայաստանում և Ռուսաստանում: