Բացել լրահոսը Փակել լրահոսը
51884_b
A A
Քաղաքականություն

Հույսով եմ ՝ Իրանի և ՀՀ-ի հարաբերությունները պատճառ կհանդիսանան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար․ Իրանի նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը։

Ուղերձում ասվում է.

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների՝ համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ երկկողմ և միջազգային մակարդակներում առկա բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն՝ երկու ժողովուրդների փոխադարձ շահերը բոլոր ոլորտներում ապահովելու նպատակով և երկու երկրների ժողովուրդների բարօրությունը և ազգային շահերը ապահովելու հետ մեկտեղ պատճառ կհանդիսանան տարածաշրջանում կայուն անվտանգության և խաղաղության ամրապնդման համար»: