Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էրդողան
A A
Քաղաքականություն

Էրդողանը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Բաքուն ԱՀ դեմ պատերազմում «օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում չի շրջանցել արցախյան թեման: Նա, մասնավորապես, կրկնել է Ադրբեջանի՝ այսպես կոչված իր տարածքներն «ազատագրելու» մասին թուրքական հայտնի թեզերը: Այս մասին հայտնում է  Ermenihaber-ը։

«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը իր տարածքների օկուպացիային վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- նշել է Էրդողանը։

Վերջինս նաև հայտարարել է, որ այդ իրադարձությունը հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանում կայուն խաղաղությունը վերականգնելու համար ու որ Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին: