Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՊԾ
A A
Պաշտոնական

Մատաղիսում զոհված հայ զինծառայողի եւս մեկ աճյուն է հայտնաբերվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտակերտի շրջանում` Մատաղիսի ուղղությամբ։

Ինչպես տեղեկանում է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն. նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։