Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Քաղաքականություն

Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահին

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,
 
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից հայտնում եմ խորին ցավակցությունը սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության առթիվ, որի հետևանքով կան անմեղ զոհեր և վիրավորներ: Այս մաիսն գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
 

 

«Ցավալի է արձանագրել, որ խաղաղ պայմաններում անգամ շարունակվում է կոպտորեն և անդառնալիորեն խաթարվել մարդու ապրելու բնական իրավունքը:

 
Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունները Ձեզ, ՌԴ ժողովրդին և զոհերի հարազատներին»: