Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միշուստին
A A
Քաղաքականություն

Միշուստինը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վարչապետի մամուլի ծառայությունը։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգելի Նիկոլ Վովայի,

 

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

 

Բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջողությամբ իրականացվում են էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ ծրագրերը:

 

Համոզված եմ, որ կառավարությունների ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա հզորացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը:

 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։