Բացել լրահոսը Փակել լրահոսը
պուտին-ալիև
A A
Քաղաքականություն

Ալիևը զանգահարել է Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է  Կրեմլին ռու-ն։

 Ալիևը Պուտինին շնորհավորել է ընտրություններում իշխող «Եսինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ըստ հաղորդագրության`երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը` հիմնված ռազմավարական գործընկերության վրա տարբեր ոլորտներում, քննարկել են հարցեր` կապված համագործակցության հեռանկարների հետ։

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները նաև համոզմունք են հայտնել, որ ավանդական ընկերական կապերն ու համագործակցությունը Պետական դումայի ու Ադրբեջանի Միլի մեջլիսի միջև առջևում էլ կշարունակվեն։

Ալիևը նաև ցավակցել է ՊուտինինՊերմում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։