A
A
Ինձ փոխանցվել է Փաշինյանի՝ հանդիպելու առաջարկը․ Էրդողան
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպելու առաջարկը: Այս մասին հայտնում է Report-ը։
«Դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այս հանդիպումը կայանա, Թուրքիան կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել»,-ասել է Էրդողանը:
Էրդողանը նաեւ ասել է՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացմամբ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները կվերացվեն: