Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Պատգամավորը կասկածում է, որ ադրբեջանցիների կողմից տեղի է ունեցել առևանգում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի  ՀՀ 2 քաղաքացի, Որոտան-Գորիս ճանապարհից շեղվելով,  հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք։

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհով երթևեկած քաղաքացիները լավ գիտեն, որ ճանապարհը խառնելու պատճառով շեղվելու հավանականությունը գրեթե բացառելի է։

Կամ մայրուղուց դիտմամբ պետք է մտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատված կամ պետք է տեղի ունենա առևանգում։

Ցավալիորեն վերջին օրերին Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն ավելի շատ հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում։

Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները մոլորվել են ու պատահմամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա սրա համար պատասխանատու է ԱԱԾ-ն, որը պատասխանատու է ճանապարհի և սահմանագծի այդ հատվածի անվտանգության ապահովման համար»,- գրել է նա։