Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատերազմից առաջ քննարկված ծրագիրը կյանքի կկոչվի․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
 
Հարգելի ՛ հայրենակիցներ
Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան ունենալու ծրագիրը ներդրողի հետ քննարկել էինք մինչև 2020թ.-ի սեպտեմբերին մեր դեմ սանձազերծված պատերազմը:
Գործարարը պատերազմից հետո ոչ միայն չհրաժարվեց այդ բիզնես-գաղափարից, այլև այն իրականացրեց ամբողջ ծավալով. ներդրումային ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Բացի ցեմենտից, գործարանը կարտադրի նաև այլ շինանյութեր, որոնք, համոզված եմ, լայնորեն կօգտագործվեն Արցախում մեծ թափ առած շինարարական աշխատանքներում:
 
Ավելիւ վաղ տեղեկացրել ենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանում գործող «Սավվա» փակ բաժնետիրական ընկերության ցեմենտի արտադրության նորաբաց գործարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: