Բացել լրահոսը Փակել լրահոսը
Amb Ordway
A A
Պաշտոնական

Երևանում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը

Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը, որը ղեկավարել է մեր դեսպանությունը 2001-2004թթ.: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին:

Դեսպան Օրդվեյը ցանկանում է տեղում տեսնել մեր գործընկերության երեք տասնամյակների պտուղները և շփվել նախկին գործընկերների ու վաղեմի բարեկամների հետ: