Բացել լրահոսը Փակել լրահոսը
Margareta Cederfelt Vienna 160921
A A
Քաղաքականություն

«Շատ ավելին պետք է արվի, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն»․ ԵԱՀԿ ԽՎ նախագահը ԼՂ հակամարտության մասին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, շվեդ խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելտը ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղղված իր առաջին ուղերձում անդրադարձել է նաև Արցախին:

 

Նա մասնավորապես նշել է․  «Չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը,  շատ ավելին պետք է արվի, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն` խաղաղ բնակիչների տառապանքները թեթևացնելու համար»:

 

Նա շեշտել է, որ  ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու այս խաղաղ գործընթացին։