Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. փոխվարչապետ Պապիկյան (տեսանյութ)

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ին  լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև ԻԻՀ-ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- նշեց Սուրեն  Պապիկյանը՝  տեղեկացնելով, որ ստեղծված իրավիճակի պատճառով բեռնափոխադրումների ծավալը չի նվազել։

«Բեռների փոխադրումը Իրանից ՀՀ կանգ չի առնելու։ Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,-  ընդգծեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։