Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Այսօր ես անպայման մի բան պետք է ասեմ․ Նարեկ Դուրյան (տեսանյութ)

«Բոհեմ» թատրոնն այսօր դարձավ 5 տարեկան։ «Սիրելի կոլեգաներ, ընկերներ, «սեղանակիցներ և գերեզմանակիցներ»,

Մեծարենք իրար: Ուրիշին մեծարելով՝ մենք ենք մեծարվում: Խաղանք... Քանի դեռ 100, 500, 1000 մարդ միաժամանակ, հոտնկայս ծափահարում է մեզ՝ խաղանք։ Քանի դեռ Աստված ուժ է տվել՝ խաղանք:  Անենք մեր գործը: «Կոմեդիա» թե «Տրագեդիա» - կարևոր չէ... Մարդիկ պետք ունեն թատրոնի»,-ասում է թատրոնի հիմաադիր Նարեկ Դուրյանը։

Ըստ նրա՝  թատրոնում հնարավոր չէ ֆռռացնել հանդիսատեսին․ամեն ինչ ռեալ է։

«Այսօր մենք հպարտ ենք, որ չնայած նախորդ երկու տարվա դժվարությունների, այսուամենայնիվ մեր ու ձեր թատրոնի դռները միշտ բաց են, դահլիճը լիքը, բեմն էլ՝ իմաստով լի»,- նշում է նա։