Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանը հնարավորության դեպքում կամ ուժի պետք է դիմի,կամ Ադրբեջանի համար ստեղծի դիվանագիտական դժոխք․իրանագետ (տեսանյութ)

Ինչ է տեղի ունենում Գորս-Կապան ճանապարհահատվածում։  Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝  փորձ է արվում Հայաստանի վրա ավելացնել ճնշումը, որպեսզի Բաքուն և Անկարան հասնեն իրենց երազած Զանգեզուրի միջանցքի տրամադրմանը, իսկ բեռնատարների հարցը Ադրբեջանում սկսեցին օգտագործել, երբ Իրանի դեսպանը այցելեց Գեղարքունիքի մարզի սահմանային գոտի։ 

Ըստ նրա՝  Հայաստանը, եթե ունի հնարավորության,  ուժի պետք է դիմի, կամ դիմի դիվանագիտական կոշտ միշոցների։

Իրանագետը համոզված է՝ Սյունիքի մարզի անվտանգությամբ հետաքրքրված է ոչ միայն Հայաստանը, այլև Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը և Եվրամիությունը և այժմ ստեղծվել է հիանալի հնարավորություն, որպեսզի մենք, այդ երկրների օգնությամբ, Ադրբեջանի համար ստեղծենք դիվանագիտական դժոխք։