Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_0aaYUTwmwt9hsr
A A
Հասարակություն

Բերման են ենթարկել 2 տղամարդու․ ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 63 որսած լոր

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և, «ՈւԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան երկու տղամարդկանց։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն։