Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պատերազմի մասնակից ուսանողները կարող են ստանալ ուսման վարձի մինչեւ 80 տոկոս զեղչ (տեսանյութ)

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ ուսման վարձի փոխատուցում է սահմանվում 44-օրյա պատերազմի մասնակիցների, նրանց երեխաների և ամուսինների համար։ Այս որոշումը վերաբերվում էր միայն ուսումնառության 1-ին կիսամյակին։

Հուլիսի վերջին  ԱԺ-ն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որով  արդեն օրենքի ուժ ստացավ 44-օրյա պատերազմին մասնակցած բոլոր ուսանողներին մասնակի փոխատուցում տրամադրելը ուսումնառության ամբողջ ընթացքում։

Զեղչի չափը կախված է ուսանողի առաջադիմությունից, այն կարող է հասնել մինչև 80 տոկոսի։ Ուսման վճարի մասնակի փոխատուցում ստանալու համար ուսանողները պետք է դիմեն իրենց բուհերին։

Պատերազմի մասնակից՝ Հայաստանի, Ջավախքի և Արցախի ուսանողներին, ուսման վարձի փոխատուցում է տրամադրում նաև Հայ կրթական հիմնարկությունը։ Հիմնարկությունը այս պահին փոխատուցում է 185 մասնակցի ուսման վճար։

Մանրամասները՝  տեսանյութում