Բացել լրահոսը Փակել լրահոսը
orenqov-ashxately-qich-e-levon-n127374-1
A A
Քաղաքականություն

Լևոն Բարսեղյանը առաջադրվել է ՏԻՄ ընտրություններին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս առաջադրվել է ՏԻՄ ընտրություններին։

Նշենք, որ 2021 թվականին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն ՀՀ մի շարք համայնքներում։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2021 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00-ն:

Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2021 թվականի սեպտեմբերի 12ց մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ն:

Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

241557091_10226390269372460_7315873814710760977_n.jpg (121 KB)