Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչո՞ւ որևէ մեկը մեր կարգավիճակով չի հետաքրքրվում. Արցախի տեղահանված բնակիչները բողոքի ակցիան (տեսանյութ)

Պահանջում ենք, որ մեզ ապահովեն տնով, հենց այնպես ստորագրեցին, Արցախը հանձնեցին, թող ստորագրեն ու մեզ տուն տան, հայկական երկու պետությունները փաստացի անտեսում են մեզ։

Այս մասին հայտարարեցին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող արցախցի տեղահանված բնակիչները։ Բողոքի ակցիային մասնակցում էին Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի բնակիչները։

«Մեզ ընդունողն ասում է՝ ձեր հարցերը դեռ պրոցեսի մեջ չեն։ Հադրութեցու պահանջը քաշաթաղցու և քարվաճառցու պահանջից չի տարբերվում։ Երկու կառավարություն ունենք մեկի փոխարեն։ Ինչու որևէ մեկը մեր կարգավիճակով չի հետաքրքրվում։ Կամ ասեք, որ ձեզ ոչինչ չի հասնում, կամ ասեք, որ չեք կարողանում, մենք էլ դիմենք միջազգային հանրությանը»,-մանրամասնեց տեղահանվածներից մեկը։

MHM0143786 (1).jpg (763 KB)

MHM0143787.jpg (1015 KB)