A
A
Արցախում ռուս խաղաղապահները ադրբեջանական 4 շարասյան են ուղեկցել
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:
ՌԴ ՊՆ-ից հաղորդում են,որ ոուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի շինարարական տեխնիկայի չորս շարասյան՝ Մատաղիս – Գետավան – Վանք եւ հակառակ երթուղով։
Շարունակվում են նաեւ ականազերծման աշխատանքները։
2020 թվականի նոյեմբերի 23 -ից սկսած ՝ 2,283 հեկտար տարածք, 683 կմ ճանապարհ, 1,937 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, 25,803 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և վնասազերծվել է: