Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մուրադով
A A
Քաղաքականություն

Երկու ռազմագերի է վերադառնում

Տարբեր տեղեկություններով` Բաքվից 2 հայ ռազմագերիներ են վերադառնում Երևան, իսկ  հայկական կողմը նրանց փոխարեն Բաքվին է փոխանցել Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցուն։

Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Հիշեցնենք, որ ռազմագերիների վերջին խումբը Հայաստան է վերադարձել հուլիսի 3-ին։ Դրանից հետո գործընթացը կանգ էր առել։

Personanews.am