Բացել լրահոսը Փակել լրահոսը
b158e814d75367f2ec928ece57d120d9
A A
Հասարակություն

Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին Mercedes է շրջվել. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր` սեպտեմբերի 5–ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում՝ Սպանդարյան գյուղի վարչական տարածքում: Կա 1 զոհ, 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 191 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 5-ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրք ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Իրավապահները պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: