Բացել լրահոսը Փակել լրահոսը
81e6ac857b8662c325760e224a8a398a
A A
Հասարակություն

Խանջյան փողոցում բախվել են 6 ավտոմեքենաներ. վթարի հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 17:50-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: