Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պայքարելով Արցախի ինքնորոշման և անվտանգության համար․Ադամ Շիֆ (տեսանյութ)

Արցախի անկախությունը շնորհավորել է կոնգրեսական Ադամ Շիֆը: «Այսօր մենք նշում ենք Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, վերջին պատերազմն Արցախի ժողովրդին անպատկերացնելի փորձությունների ենթարկեց:

Դժվարություններին դիմակայելու ձեր տոկունությունը ոգեշնչում է բոլորիս:

Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պայքարելով Արցախի ինքնորոշման և անվտանգության համար: Սպասում եմ այն օրվան, երբ Արցախը վերջապես կվայելի միջազգային ճանաչում, որից այսքան երկար զրկված է եղել»,- ասել է կոնգրեսականն իր ուղերձում: