Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (7)
A A
Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 636, 19 մահվան դեպք

Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 386 դեպք, որոնցից 227 726-ն` առողջացած, 4876-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 554 292 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 6394 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 636 նոր դեպք:
 
Ունենք 433 առողջացած, 19 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1159 է: