Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը պետք է իր տաղանդը ծառայեցնի թիմի շահերին. Խոակին Կապառոս (տեսանյութ)

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:

Այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ ներկայացավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Իսպանացի մասնագետը խոսելով թիմի ավագի վերադարձի մասին, ասաց, որ Հենրիխ Մխիթարյանը շատ բարձրակարգ և փորձառու ֆուտբոլիստ է, բայց նա իր տաղանդը պետք է ծառայեցնի թիմի շահերին, քանի որ հավաքականը թիմային ֆուտբոլ է դավանում: