Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ֆիլհարմոնիկը մեր երկրի պարծանքն է, մենք էլ փորձում ենք չխանգարել. Կարեն Դուրգարյան (տեսանյութ)

Կարեն Դուրգարյանը կղեկավարի ֆիլհարմոնիկի նոր համերգաշրջանի առաջին երեկոն։

«Հագեցած ծրագիր, հրաշալի մենակատար Աշոտ Խաչատուրյանը ու նվագախումբ, որին շատ եմ սիրում ու հարգում, քանի որ երկար տարիներ որպես երաժիշտ աշխատել եմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում և, կարելի է ասել, այստեղ եմ թրծվել: Այնպես որ ինձ համար պատիվ է ֆիլհարմոնիկի նոր համերգաշրջանի առաջին համերգը ղեկավարել: Ֆիլհարմոնիկը մեր երկրի պարծանքն է: Մենք էլ փորձում ենք չխանգարել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որն ի դեպ երկու օր առաջ նշանակվեց Ալեքսանդր Սպենդիարայանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Բելգիահայ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը, ով արդեն երկրորդ անգամ պետք է ելույթ ունենա ֆիլհարմոնիկի հետ, ուրախ է, որ նման հնարավորություն է ընձեռվել:

«Ռախմանինով ու Չայկովսկի՝ հիանալի համադրություն է: Ռախմանինովը՝ այդ մեծ ռոմանտիկը, իմ՝ թերևս ամենասիրելի կոմպազիտորներից է: Սակայն երաժշտությունը մեկնաբանելը անշնորհակալ գործ է: Իմ մեկնաբանությունը իմ կատարումն է»,- ասում է դաշնակահարը: