Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալեքսանդր-արզումանյան
A A
Հասարակություն

ՀՀ–ն պետք է փոխհատուցում տա Ալեքսանդր Արզումանյանին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի։ Տեղեկությունը հայտնում է նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

«Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրելն ենք ես և Վահե Գրիգորյանը», – գրել է Սիմոնյանը։

ՀՀ պետական բյուջեից Ալեքսանդր Արզումանյանին կտրամադրվի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և ևս 2600 եվրո` նրա արած ծախսերի դիմաց։