Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրվա առթիվ հումանիտար ակցիա են անցկացրել ԼՂ երեխաների համար (տեսանյութ)

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն Արցախում «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ Գիտելիքի օրվան ընդառաջ մարդասիրական ակցիա անցկացրին Մարտունու շրջանի երեխաների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Մաճկալաշեն գյուղի միջնակարգ դպրոցում խաղաղապահները շուրջ 100 աշակերտի և մանկավարժի շնորհավորեցին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Ակցիայի ընթացքում ռուսական խաղաղապահ մարդասիրական կենտրոնի մասնագետները և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները երեխաներին տետրեր, նկարչական ալբոմներ, գրչատուփեր, գունավոր գրիչների և մատիտներ, մարկերներ, քանոններ, գրքերի տակդիրներ և ուսումնական առարկաների մեթոդական ժողովածուներ նվիրեցին։