Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շոյգու
A A
Քաղաքականություն

Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի զինված ուժերի վերազինման ծրագիրը շարունակվելու է․ Շոյգու

Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ճիշտ ուղղությամբ է զարգանում, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներ Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի զինված ուժերի վերազինման ծրագիրը շարունակվելու է: 

Վերջինս հավելել է, որ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը հղի է գրոհայինների՝ ՀԱՊԿ երկրներ ներթափանցելու վտանգով:

Նրա խոսքով՝ վտանգ է ներկայացնում նաև թմրաշրջանառությունը: