Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սքրինինգային հետազոտություն՝ հաստ աղու քաղցկեղը կանխարգելելու համար (տեսանյութ)

Հաստ աղու քաղցկեղ ունեցող բազմաթիվ մարդիկ կարող էին ողջ մնալ, եթե նման կանխարգելիչ մեթոդ կիրառվեր։ Այս հարցում վստահ են «Կանխարգելումը՝ բուժում է» անվանումը կրող կոնֆերանսի մասնակից բժիշկները, որ Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից։

Քննարկումները 3 հիմնական թեմաների շուրջ էին՝ հաստ աղու քաղցկեղ, կոլոռեկտալ վիրաբուժություն և սքրինինգային հետազոտություն։ Այս վերջինը նոր մեթոդ է։ Ելույթ ունեցող բժիշկները համոզված են՝ դրա ներդրումը Հայաստանում թույլ կտա կանխարգելել հաստ աղու քաղցկեղը, հայտնաբերել այն վաղ շրջանում և բուժել՝ խուսափելով բազմաթիվ մահերից․

Սքրինինգային հետազոտությունը սկսվելու է պարզ FIT թեսթից, որը նախատեսվում է տրամադրել անվճար և յուրաքանչյուր մարդ այն կարող է իր տանն անել։ Եթե մասնագետները կասկածելի նշաններ հայտնաբերեն և կարիք լինի՝ կնշանակվի նաև կոլոնոսկոպիկ հետազոտություն։