Բացել լրահոսը Փակել լրահոսը
աճյուն զինծառայողի
A A
Պաշտոնական Հասարակություն

Հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
 
Հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն:
 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: