Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյումրիում բնակիչներն ամբողջ գիշեր փորձել են տներն ազատել կոյուղաջրերից ու անձրևաջրերից (տեսանյութ)

Վերջին օրերին Գյումրիում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով բազմաթիվ բազմաբնակարան շենքերում կոյուղին խցանվել է, ինչը առաջացրել է անհարմարություններ բնակիչների համար: Շիրակացու 56 շենքի բնակիչներն օրեր շարունակ պայքարում են տուն լցված կոյուղաջրերի դեմ:

Խնդիրն առկա է շենքի առաջին հարկերի բոլոր բնակարաններում: Բնակիչներն ամբողջ գիշեր փորձել են սեփական միջոցներով տներն ազատել կոյուղաջրերից:

Շենքի ընդհանուր կույուղու խցանման հետեւանքով յուրաքանչյուր բնակարանի կոյուղուց տուն լցվող անձրեւաջրերի մեծ քանակության պատճառով փչանում են տան վերանորոգումն ու եղած տեխնիկան. նշում են շենքի բնակիչները:

Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում