Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Դեսպան Լին Թրեյսին պարեց «Որոտան»-ի հետ (տեսանյութ)

«Դեռ երկու շաբաթ առաջ այցելել եմ Սյունիքի իմ սիրած վայրերը, որտեղ հնարավորություն ունեցա կավից առարկա պատրաստել, ասեղնագործել իմ անվան սկզբնատառերը թռչնագրով, ճաշակել գինիներ, ծանոթանալ գինեգործության մշակույթի հետ, Լծենից հասա մինչև Տաթև, և պատրաստեցի իմ ընտանեկան ծառը, որն այս թանգարանի փորձառություններից է»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում Սիսիանի պատմության թանգարանի վերանորոգված խանութի բացմանը և ընդգծեց, որ բախտ է ունեցել լինել ոչ միայն Սյունիքի, այլև Հայաստանի տարբեր մարզերի մի շարք տեսարժան վայրերում և դրանք իր ամենաջերմ ու ամենավառ հիշողություններ են, որ իր հետ կլինեն արդեն մշտական։

Տիկին դեսպանը նաև նշեց, որ հպարտ է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, ամերիկյան ժողովուրդը իրենց ներդրումն ունեն Հայաստանում զբոսաշրջության աշխուժացման գործում։ Մանրամասները՝ տեսանյութում։