Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գյումրիում թափառող շները՝ լուրջ սպառնալիք (տեսանյութ)

Եթե նախկինում թափառող շների հավաքատեղին հիմնականում աղբարկղերի ու փլված շենքերի մոտ էր, այսօր շներն ամենուր են: Վերջին շրջանում նկատվում է կենդանիների ակտիվացում: Գրանցվել են նաեւ կատաղի հարձակումների դեպքեր: Վտանգն առկա է քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում:

Այս չորքոտանիների անհատ կամ խմբակային հարձակումները մարդկանց սպառնում են օրվա բոլոր ժամերին՝ հատկապես երեկոյան: