Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախում ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել ավելի քան 200 ընտանիքի (տեսանյութ)

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջուր են հասցրել Ստեփանակերտում և Արցախի հեռավոր շրջաններում բնակվող  ավելի քան 200 ընտանիքների: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Արդեն տասներորդ օրն է, ինչ ջուր չկա։ Անչափ շնորհակալ ենք, որ ջուր բերեցիք։ Այն միշտ չի հերիքում, հատկապես՝ ամռանը։ Մենք երկրորդ հարկում ենք ապրում, վեց հոգի ենք։  Շատ շնորհակալ ենք ջրի համար և ոչ միայն ջրի, ամեն ինչի համար ենք շնորհակալ»,-ասել է Լեռնային Ղարաբաղի բնակչուհի Ալինա Հակոբյանը։