Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Ներդրումների համար ամենահավանական թեկնածուները տեղացի և սփյուռքահայ ներդրողներն են․ Քերոբյան (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին՝ ՀՀ Էկոնոմիկաի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ պետք է կառուցեն 500 մանկապարտեզ և 300 դպրոց, 50 հիվանդանոց պետք է վերակառուցեն։

Առողջապահական համակարգն են փորձելու արդիականացնել և դարձնել այնպիսին, ինչպիսին արևմտյան երկրներում է։ Խոսելով  7 տոկոս տնտեսական աճի մասին՝ Էկոնոմիկայի նախարարըն անհնար չհամարեց դրան հասնելը՝ նշելով Գերմանիայի և Ճապոնիայի օրինակները, երբ պատերազմում պարտությունից հետո սրընթաց տնտեսական աճ գրանցեցին, իսկ հետագայում դարձան տնտեսապես հզոր և առաջատար երկրներ։

Ըստ Վահան Քերոբյանի՝ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի ներդրումն է անհրաժեշտ դրա համար։ Ամենակարևորն, ըստ նախարարի, հայ ազգի ռեսուրսն է՝ մարդկային, ֆինանսական կապիտալը, կապերը, որոնք ահռելի են և դեռ չենք կարողանում լիովին օգտագործել։ Նախարարը հայտնեց նաև, որ հույս ունեն՝ տարածաշրջանի ապաշրջափակումը և հնարավոր տնտեսական ազդեցություններն էապես կհեշտացնի իրենց ծրագրերի իրականացումը։

Վահան Քերոբյանը կարծում է՝ Սփյուռքից եկող աջակցությունը եկել է օգնության մակարդակով, որը վնասաբեր է ՀՀ-ի համար․ «Պետք է կարողանանք գործնական և փոխշահավետ հարաբերություններ ձևավորել, նաև՝ տալ որոշակի ապահովագրություն իրենց ներդրումների դիմաց։ Ներդրումների համար ամենահավանական թեկնածուները, նախևառաջ, տեղացի և սփյուռքահայ ներդրողներն են»։