Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթն ընդհանուր կետերով սահմանել է իրադարձությունների ընթացքը, սակայն անհրաժեշտ մեխանիզմներ չի ապահովել․  լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ պատգամավորի՝ սա Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ ճգնաժամի պատճառներից է։

Անդրադառնալով սահմանին տիրող լարված իրավիճակին և երեկ՝ Երասխում և Գեղարքունիքում ունեցած մեր զոհերին, Տիգրան Աբրահամյանը նշեց՝  ետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի կողմից անվտանգության և պաշտպանության համակարգում անհրաժեշտ, հրատապ գործողություններ չեն իրականացվել։  Այս ամենը, ըստ Տիգրան Աբրահամյանի, խոսում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո սկիզբ առած բանակցային գործընթացը չի գնում այն ուղղությամբ, որը նախանշված է եղել ետպատերազմյան ժամանակահատվածում։