Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խաղաղապահներն ապահովել են 200 ուխտավորների անվտանգությունը Արցախի Ամարաս վանական համալիր այցելելիս (տեսանյութ)

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելելիս, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Խնդիրն է ուխտագնացներին ուղեկցել Ամարասի վանական համալիր: Այս համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիիլ Նիկիտինը: