Բացել լրահոսը Փակել լրահոսը
236991591_1526041967748130_7188369600225107406_n
A A
Հասարակություն

«Քայլ դեպի տուն» ծրագրին այս տարի մասնակցել է 360 սփյուռքահայ երիտասարդ

Ավարտվեց սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը»: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
 
Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից:
 
Վերջին փուլի մասնակիցներին հաջողություն մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի նրանց համար:
 
Փակման արարողության ընթացքում մասնակիցները երգեցին, պարեցին, կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
 
Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը: