Բացել լրահոսը Փակել լրահոսը
236883047_3010756165832159_6325124428617717178_n
A A
Հասարակություն

COVID-19-ի դեմ պատվաստումը կրծքով կերակրելու ժամանակ

Կրծքով կերակրելն օգտակար է կանանց և երեխաների առողջության համար, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս կրծքով կերակրելը դադարեցնել պատվաստման պատճառով: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Քանի որ այսօր COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերը կենդանի վիրուս չեն պարունակում, կենսաբանական կամ կլինիկական առումով պատվաստանյութերը նորածնին վտանգ չեն ներկայացնում: