Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Տնտեսություն

Ֆրանսիական օրինակը Հայաստանում չաշխատեց․ ոչ մի հարուստ մեքենային չմոտեցավ (տեսանյութ)

«Աշխարհն ուզում է մաքուր սնունդ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Ագրոլոգ» ընկերության հիմնադիր Արա Մարությանը՝  անդրադառնալով օրգանական գյուղատնտեսությանը։

Էկոնոմիկայի նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար հավաստագրվել է ընդամենը վեց տասնյակ տնտեսվարող։ «Ագրոլոգ» ընկերության հիմնադիր Արա Մարությանը վստահ է՝  մեր երկիրն ունի օրգանական գյուղմթերքի մշակման և վերամշակման փոքր կենտրոն դառնալու մեծ հնարավորություն։ Պարզապես պետությունը և մասնավորը պետք է գործի անցնեն։

Ասում է՝ այս գործում պետական աջակցությունը պարտադիր է, բայց միայն սուբսիդավորումը բավարար չէ։ Անհրաժեշտ է, որ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողին անհրաժեշտ հողակտորը հասանելի լինի։ «Ամեն մի նախարար գալիս է, մինչև մի տարի սովորում է, թե ինչ է գյուղատնտեսությունը, մինչև թիմ է բերում, գործից դուրս է գալիս»,- ասում է նա։

Օրգանական բնամթերքի պահանջարկը աշխարհում  գնալով՝ մեծանում է։  Այդ արտադրության մեջ չեն կիրառվում տոքսիկ նյութեր, քիմիական պարարտանյութեր, արհեստական նյութեր, ճառագայթում։ Փոխարենն օգտագործվում են օրգանական պարարտանյութեր։  Վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարը նույնպես իրականացվում է միայն բուսական պատրաստուկներով։  

Օրգանիկ սննդի սպառողները հիմնականում հարուստ երկրներն են, քանի որ այն թանկ հաճույք է։ Օրգանիկ սննդի պահանջարկը մեծ է նաև մեր դաշնակիցների մոտ։

«Աշխարհի արտադրած օրգանիկ սննդի 47 տոկոսը սպառում է ԱՄՆ-ը։ Դրանից հետո  Եվրոպան է՝ մոտ 29 տոկոս, նոր՝ Արևելքը, հետո մնացած աշխարհը։ Բայց առաջին երկուսը, օրինակ, երևի 20 տոկոսից ավելի չեն արտադրում և սպառում են մոտ 80 տոկոսը։ Դա նշանակում է, որ փող ունեցող երկրներն են սպառում։ Օրգանիկ արտադրանք ամենաշատը տալիս է Հնդկաստանը, Վենեսուելան, բայց իրենք երրորդ երկրներն են, փող չունեցող երկրներն են։ Այսինքն արտադրողները ոչ հարուստ երկրներն են։ Մենք ոնց որ այդ երկուսի մեջտեղն ենք»,- ասում է Ա․Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։