Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Հասարակություն

Մեքենան վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային ու 34-ամյա տղամարդուն, ապա՝ բախվել այլ մեքենայի

Օգոստոսի 12-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 34-ամյա քաղաքացի եւ 3-ամյա տղա. 34-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ընկել են:

Պարզվել է, որ նրանք ժամը 16.00-ի սահմաններում Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի են ենթարկվել, ինչից հետո մեքենան բախվել է հանդիպակաց
ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Կատարվում է քննություն։