Բացել լրահոսը Փակել լրահոսը
235522449_4207270949391557_2331805238169544970_n
A A
Հասարակություն

Երեկ վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը

Ուժեղ քամու հետևանքով երեկ վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաև՝ արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
 
«Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ այսօր արգելոց-թանգարանի տարածքում են եղել նաև ԱԻ նախարարության աշխատակիցները։
Մասնագետների հետ անհրաժեշտ քննարկումներից հետո, ամենասեղմ ժամկետում, կվերացվեն վնասի հետևանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։
 
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայցում է այցելուների ներողամտությունը և տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը թանգարանը փակ լինի։ Այցելուները կարող են շրջել միայն հուշարձանի տարածքում։