Բացել լրահոսը Փակել լրահոսը
235690962_4645207558847016_7623291594764135821_n
A A
Հասարակություն

Կամրջի հենարան հանդիսացող ժայռից ցատկել է և ընկել կամրջի տակ հոսող գետի մեջ․ ԱՀ ՆԳՆ

Օգոստոսի 11-ին ժամը 09:55-ի սահմաններումՆԳ նախարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության 1-02 հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստարավոյտովա և Նաբերեժնայա փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, կամրջի տակ, հոսող գետի մեջ մարդ կա ընկած:
 
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը և ոստիկանության ծառայողները:
 
Պարզվել է, որ գետի մեջ ընկած անձը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ի.Ա.-ն (ծնված 1980թ.): Վերջինս հաշվառված է ԱՀ առողջապահության նախարարության հոգեթմրաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում:
 
Նա գտնվելով հուզմունքի մեջ, նշված կամրջի հենարան հանդիսացող ժայռից ցատկել է և ընկել կամրջի տակ հոսող գետի մեջ, ստանալով մարմնական վնասվածք:
 
Փրկարարները ոստիկանների օգնությամբ, տեխնիկական հատուկ միջոցներով գետից տարհանել են տուժածին և տեղափոխել բուժհաստատություն:
 
Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։