Վանեցյանն ի՞նչ կապերով էր 3 օրում գերիներին վերադարձնելու․ Բաթոյանը՝ Թովմասյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ԱԺ նիստում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանին իրենց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ 2021-ի փետրվարի վերջին Բաղրամյան պողոտայում արած հայտարարության մասին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Վանեցյանն ասել էր, որ եթե ունենա իշխանություն, ապա 3 օրվա ընթացքում կլուծի գերիների հարցը՝ անձնական կապերի և ծանոթությունների միջոցով։
Բաթոյանը հետաքրքրվեց՝ արդյոք Թովմասյանը տեղյա՞կ է, թե ինչ կապերի մասին է խոսքը՝ անձնական, բարեկամական, թե՝ աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք բերված՝ իրենց կառավարության հետ որպես ԱԱԾ տնօրեն աշխատելիս, և բավարա՞ր է պատգամավորի մանդատը, որպեսզի Ա․Վանեցյանն օգնի Թ․Թովմասյանին՝ ընտրվելու դեպքում նաև այս հանձնաժողովում իրականացնելու գերիների ազատման ուղղված գործողություններ։
Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ երկարամյա սպա է։ Եվ հեղափոխությունից հետո չէ, որ նա հայտնվել է ԱԱԾ-ում և նոր պետք է կապեր ստեղծեր։
Արթուր Վանեցյանը, սակայն, ըստ Թովմասյանի, հստակ նշել է՝ «երբ ես լինեմ իշխանություն», իսկ նա այսօր ընդդիմադիր խմբակցության ղեկավար է, իշխանություն չունի, և հետևաբար, նաև անկարելի է այս պահին, այդ կարգավիճակով լուծել գերիների հարցը։