Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Սելավաջրերը լցվել են տան նկուղ․ փրկարարները հեռացրել են մոտ 50 տ ջուր

Օգոստոսի 11-ին, ժամը 18։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղում սելավաջրերը լցվել են 3-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ջրալցման հետևանքով անկել է 20 հավ և վնասվել է մոտ 1 տ գարի։

Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տ ջուր։