Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրդեհ Խնձորուտ գյուղում (տեսանյութ)

Օգոստոսի 11-ին, ժամը 11։50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղում այրվում է բուսածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 12 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 16։49-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 13 փրկարար-ծառայող, գյուղի 40 բնակիչ, 15 զինվորական և Մարտիրոսի հենակետից 7 կամավոր: